BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Զենքի տրամադրման որոշումը Բաղրամյանի իրադարձությունների հետ կապելը այնքան էլ ճիշտ չէ»

«Զենքի տրամադրման որոշումը Բաղրամյանի  իրադարձությունների հետ  կապելը այնքան էլ ճիշտ չէ»
21.07.2015 | 01:27

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ (ՀՀ նախագահի նախկին թեկնածու)

-Պարոն Ղուկասյան, ո՞ւր են ձեր միտինգները, ինչ-որ խիստ սակավամարդ են դրանք:

-Օրենքով սահմանված կարգով` երկուսից ավելի քաղաքացու հավաքը հանդիսանում է միտինգ:
-Գիտեք, չէ՞, որ «երկու-երեք հոգի» եթե Իմ անունից հավաքվեն, Ես նրանց լսում եմ: Կասե՞ք` որտեղից եմ մեջբերում կատարում:
-Չգիտեմ:
-Բա եղա՞վ, պարոն Ղուկասյան, այդքան «շփվում եք» Զորավարի` Վլադիմիր Գասպարյանի հետ, այդքան բողոքում եք նրանից. Աստվածաշնչի՛ց էր:
-Շատ ճիշտ է ասվածը, այո՛, գեթ երկու մարդն էլ կարող են միտինգ համարվել, շարժ առաջացնել:
-Պարոն Ղուկասյան, ասում են` Բաղրամյանի «շարժն» առաջին հերթին իշխանություններին էր անչափ ձեռնտու. իրենք լիքը հարցեր լուծեցին:
-Իշխանության ձեռնտու տարբերակն այն կլիներ, որ բողոքն ընթանար Ազատության հրապարակում:
-Ինչո՞ւ:
-Որովհետև Բաղրամյան պողոտան շատ ուժեղ սիմվոլ է, որը վերափոխեց հանրության մտածելակերպը: Եվ դա այն արդյունքը չէր, որն ի սկզբանե Սերժ Սարգսյանը ցանկանում էր ունենալ: Մի բան էր կառավարելի պրոցեսն Ազատության հապարակում, մեկ այլ բան` ինքնաբուխ պրոցեսները Բաղրամյանում:
-Գիտե՞ք, իմ տեղեկություններով իշխանությունները ոչ միայն բուն միտինգների, այլև մինչև հիմա գումարային սպասումներ ունեն Ռուսաստանից, բացի այն 200 միլիոնից, որը «պոկեցին» Բաղրամյանի «վրայով». դրա համար էլ զարգացումները նրանց ձեռնտու էին:
-«Նու», Դուք հասկանում եք, չէ՞, որ տեղի ունեցած Ռուսաստան-Հայաստան միջկառավարական հանդիպումը վաղուց պլանավորված հանդիպում էր, և Բաղրամյանի իրադարձությունների հետ առանձնապես կապ չուներ, և զենքի տրամադրման որոշումը Բաղրամյանի իրադարձությունների հետ կապելը այնքան էլ ճիշտ չէ: Դա պետք է կապել Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ:
-Ասում են` աուդիտի մասով էլ Բաղրամյանի միտինգները ձեռնտու էին իշխանություններին:
-Աուդիտն առհասարակ անհիմն «երևույթ» է, որովհետև Ռոբերտ Նազարյանը չի կարող որևէ այլ կազմակերպության վերապահել այն գործառույթը, որն իրեն է վերապահված օրենքով: Այս խնդրում ևս ի սկզբանե Սերժ Սարգսյանի մոտեցումն իրավաչափ չէր:
-Ինչո՞ւ... Հրեդ նվիրատվությամբ հարցը կփակվի` մինչև աուդիտ, «հետո»-ն» էլ կորոշեն, կլինի «իրավաչափ»:
-Իսկ եթե պարզվի, որ սակագինը սխալ է հաշվված, պետք է այդ նվիրատվությունը հետ ուզե՞ն: Ինչ իրավական հիմքերով են «հետ ուզելու»: Ես, որպես իրավաբան, Ձեզ վստահեցնում եմ, որ չկան նման իրավական մեխանիզմներ:
-Ի՞նչ տարբերություն` նվիրատվությունն ինչի համար է տրվել:
-Դե, «ինչ տարբերություն»-ը պետք է բացատրեք ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզին: Ես ժպտալով նայում եմ այդ իրադարձություններին, որոնք միանշանակ վկայում են` կառավարության ոչ պրոֆեսիոնալ մակարդակը:
-Բա ինչո՞ւ չեք պահանջում Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:
-Ո՞վ պիտի պահանջի:
-Դո՛ւք:
-Ժողովուրդը պետք է պահանջի, երբ ժողովուրդն այդքան կհասունանա, կպահանջի:
-Ե՞րբ կհասունանա:
-Մինչև օգոստոսի մեկը, իմ կարծիքով, այդ իրավունքը կա:


Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ